Չինաստանում նոր վտանգավոր վիրուս է հայտնաբերվել
Չինացի բժիշկները հայտարարել են երկրի մի շարք շրջաններում նոր տեսակի վտանգավոր վիրուսի տարածման մասին, որը կոչվում է SFST:
Ինչպես փոխանցում է Global Times-ը, տվյալ վիրուսը տարածվում է միջատների խայթոցի միջոցով: Վիրուսի առաջին շտամները հայտնաբերվել են 2011 թվականին:
Իսկ այս տարվա առաջին կեսին Չինաստանում վարակման ավելի քան 60 դեպք է հայտնաբերվել, որոնցից 7-ը՝ մահվան ելքով: Միևնույն ժամանակ չինացի վիրուսաբան Շեն Ցզիֆանը, որն աշխատում է Չժենցզյանի համալսարանին կից հիվանդանոցում, հայտնել է, որ չի կարելի է բացառել այդ վիրուսի՝ մարդուց մարդուն փոխանցվելու տարբերակը:
Մասնագետներն, այնուամենայնիվ, եկել են եզրահանգման, որ վտանգի հիմնական աղբյուր է հանդիսանում տիզը:










