ՄԱԿ-ը Բեյրութի պայթյունից հետո Լիբանանին 15 միլիոն դոլար կհատկացնի
ՄԱԿ-ը 15 միլիոն դոլար է հատկացրել Լիբանանին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքները չեզոքացնելու համար: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով ՄԱԿ-ի՝ հումանիտար հարցերով զբաղվող վարչությանը:
կազմակերպության հայտարարությունում նշվում է, որ վարչության ղեկավար Մարկ Լոուքոքը 6 միլիոն դոլար է հատկացրել Լիբանանին, ևս 9-ը տրամադրվել էր ավելի վաղ:
«ՄԱԿ-ը և իր գործընկերները ակտիվորեն աշխատում են իրավիճակի գնահատման և շտապ օգնության մոբիլիզացման ուղղությամբ, այդ թվում՝ ավելի քան 300 հազար մարդու համար, որոնցից 80 հազարը երեխաներ են, ժամանակավոր կացարանների տրամադրման ուղղությամբ:










