Ադրբեջանում ամուսինը ծովում խեղդել է հղի կնոջը

16:18 • 08.08.20

Ադրբեջանական Սումգայիթ առափնյա քաղաքի բնակիչ Անար Ահմեդովը հղի կնոջը հետ վեճի պատճառով վերջինիս խեղդել է ծովում, հայտնում է minval.az-ը:

33-ամյա կնոջ՝ Շահանա Ահմեդովայի՝ ծովում խեղդվելու տեղեկությունը դատախազություն է փոխանցվել օգոստոսի յոթին:

Դատախազության աշխատակիցներն ուսումնասիրել են դեպքի վայրը, ինչից հետո հիմնավոր կասկածներ են առաջացել առ այն, որ 34-ամյա Անար Ահմեդովը հղի կնոջը խեղդամահ է արել ծովում:

Նշվում է, որ մինչդ այդ ամուսինները վիճել են Սումգայիթի հանգստի կենտրոններից մեկի տարածքում: