Դոնալդ Թրամփը հայտնել է, թե ինքը վերջին մարդն է, որին Ռուսաստանը կցանկանար տեսնել ԱՄՆ նախագահի պաշտոնում երկրորդ անգամ

04:27 • 08.08.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Մոսկվան չի ցանկանում, որ ինքը վերընտրվի նախագահի պաշտոնում, քանի որ «ոչ ոք Ռուսաստանի հետ այդքան կոշտ չի եղել», որքան ինքը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Վերջին մարդը, որին Ռուսաստանը ցանկանում է տեսնել ԱՄՆ նախագահի պաշտոնում, Դոնալդ Թրամփն է քանի որ ոչ ոք Ռուսաստանի հետ այդքան կոշտ չի եղել, որքան ես»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը մամուլի ասուլիսի ժամանակ:

Իր ձեռքբերումների մեջ, որոնք, իր կարծիքով, Ռուսաստանին դուր չեն գալիս, Թրափն անվանել է Զինված ուժերի ամրապնդումը, ՆԱՏՕ-ի ծախսերի մեծացումը, ինչպես նաև ռուսական գազամուղների դեմ պատժամիջոցները:

Միևնույն ժամանակ նա կարծիք է հայտնել, որ Չինաստանը նույնպես չի կամենում իր վերընտրվելը: