Հայաստանի կողմից եղբայրական Լիբանանին տրամադրվելիք օգնության երեք խմբաքանակներից առաջինն արդեն ժամանել է Բեյրութ. Զոհրաբ Մնացականյան

14:01 • 09.08.20

Հայաստանից օգնության առաջին խմբաքանակն արդեն Բեյրութում է։ Այս մասին իր թվիթերյան օգտահաշվում գրառում է կատարել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Հայաստանի կողմից եղբայրական Լիբանանին տրամադրվելիք օգնության երեք խմբաքանակներից առաջինն արդեն ժամանել է Բեյրութ։ Հայաստանից Բեյրութին` ի խորոց սրտի»,-գրել է նա։