Խոշոր ավտովթար՝ Սյունիքում. Իրանի քաղաքացին իր վարած Nissan մակնիշի բեռնատարով Մեղրի-Կապան ավտոճանապարհի 30 կմ հատվածում կողաշրջվել է. Shamshyan.com

00:51 • 09.08.20

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 19:10-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 64-ամյա Իսա Մուգդանի Ագդան իր վարած Nissan մակնիշի բեռնատարով Մեղրի-Կապան ավտոճանապարհի 30 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: 

Վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իրեն լավ է զգում և վնասվածքներ չի ստացել: