Twitter-ը ցանկանում է TikTok-ի ամերիկյան կապիտալը գնել, սակայն Microsoft-ի ֆինանսական կարողություններն ավելի մեծ են հաջողության հասնելու համար. The Wall Street Journal
Ամերիկյան Twitter ընկերությունը բանակցություններ է վարում TikTok սոցիալական ցանցի հետ հնարավոր միավորման շուրջ:
The Wall Street Journal պարբերականը գրում է, որ Twitter-ը հետաքրքրված է միայն TikTok-ի ամերիկյան հատվածով, որի շուկայական արժեքը կարող է տասնյակ միլիարդավոր դոլարների հասնել, իսկ այդ պարագայում Twitter ընկերությունը ֆինանսական խնդիրների կարող է բախվել. եթե վերջինի կապիտալը շուրջ 29 միլիարդ դոլար է, ապա TikTok-ի ամերիկյան հատվածը ձեռք բերելու ցանկություն ունեցող Microsoft կորպորացիայի կապիտալը գերազանցում է 1.6 տրիլիոն դոլարը:
Չինական ByteDance ընկերությանը պատկանող TikTok սոցիալական ցանցի ամերիկյան հատվածը ձեռք բերելու մրցակցություն է սկսվել, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցի դեմ պայքարի մասին հրամանագիր է ստորագրել, որոնցով արգելվում է ցանկացած գործարքի կնքումը ByteDance և նրա դուստր ընկերությունների հետ:










