Հայաստանի մարդասիրական օգնությունը բեռնաթափվում է Բեյրութի օդանավակայանում (լուսանկարներ)

23:01 • 09.08.20

Հայաստանի կողմից Լիբանան ուղարկված մարդասիրական օգնությունը տեղ է հասել, և բեռնաթափվում է Բեյրութի օդանավակայանում:

Այս առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երկու ինքնաթիռ արդեն ուղարկվել է Լիբանան:

«Այսքանով, սական, մեր աջակցությունը Լիբանանի Հանրապետությանը եւ հայ համայնքին չի ավարտվում:

Խաղաղություն եղբայրական Լիբանանին»,-նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանից օգնության առաջին խմբաքանակն արդեն Բեյրութում է։ Այս մասին իր թվիթերյան օգտահաշվում գրառում է կատարել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Հայաստանի կողմից եղբայրական Լիբանանին տրամադրվելիք օգնության երեք խմբաքանակներից առաջինն արդեն ժամանել է Բեյրութ։ Հայաստանից Բեյրութին` ի խորոց սրտի»,-գրել է նա։

Լուսանկարները՝ Տիգրան Մեհրաբյանի.