Վահե Էնֆիաջյանին առնչվող քրեական գործը ՀՔԾ-ն ստացել է
Ֆրիկի փողոցում ենթադրյալ բարձրաստիճան պաշտոնյայի մասնակցությամբ միջադեպ էր գրանցվել, հնչել էր կրակոց, քրեական գործն ուղարկվել էր Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնել էին ՀՀ գլխավոր Դատախազությունից:
Այսօր Tert.am-ը Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացավ, որ ՀՔԾ-ն ստացել է այդ գործը.«ՀՔԾ-ն ստացել է Երևանի ֆրիկի փողոցում զենքի գործադրմամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցված քրեական գործը»:
Նշենք, որ գործն առնչություն ունի ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի հետ, այդ պատճառով էլ այն ուղարկվել է ՀՔԾ: ԱԺ փոխխոսնակն իր էջում անդրադարձել էր լուրերին,թե ինքն է եղել կրակոց արձակած անձը և հայտնել.«Հարկ եմ համարում տեղեկացնել հանրությանը, որ ես որևիցե մեկի հետ վեճի չեմ բռնվել, որևիցե մեկին զենքով, ձեռքով չեմ հարվածել և բնականաբար որևէ վիրավորված կամ տուժած անձ չի կարող լինել»։










