Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման հետևանքով ավելի քան 5 կիլոմետր երկարությամբ մոխրի սյուն է առաջացել (լուսանկարներ)

17:37 • 10.08.20

Ինդոնեզիայում երկուշաբթի առավոտյան հրաբուխ է ժայթքել` ավելի քան 5 կիլոմետր երկարությամբ մոխրի սյուն ձևավորելով երկնքում, հայտնում է Daily Mail պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ ժայթքել է Սումատրա կղզու Սինաբունգ՝ մոտ մեկ տարի քնած հրաբուխը․  շաբաթ օրվանից հետո սա արդեն երկրորդ ժայթքումն է։

Հայտնի է, որ տեղի բնակիչներին և զբոսաշրջիկներին զգուշացրել են լավայի հնարավոր հոսքի մասին և կոչ արել խառնարանից առնվազն 3կմ հեռավորության վրա գտնվել։

Նշվում է, որ տեղացիները առավոտվա ժայթքումը և դրա հետևանքով գոյացած հսկայական մոխրակույտը լուսանկարահանել ու տեսանկարահանել են։ 

Mount Sinabung Volcano Eruption, Berastagi, Sumatra, Indonesia ...Dramatic footage of the morning eruption captured by residents showed a giant cloud of thick ash rising from the peak of the mountainThe volcano erupted emitting a thunderous noise and sending a column of ash more than three miles high into the air