Լիբանանի կառավարությունը հրաժարական է ներկայացրել
Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանը հայտնել է, որ կառավարությունը հրաժարական է ներկայացրել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այսպիսով լիբաբանյան իշխանությունները կատարում են քաղաքացիների պահանջներից մեկը, որոնք ուրբաթ օրվանից դուրս են եկել փողոց և խոշոր բողոքի ցույցեր են իրականացնում:
Նրանք քարեր էին նետել ոստիկանների ուղղությամբ և ցույցերի ժամանակ 4 նախարարության շենք էին ներխուժել: Նրանք պահանջում են նաև ցրել խորհրդարանն ու բարեփոխումներ իրականացնել:
Բողոքի ցույցերի ընթացքում անվտանգության ուժերի մեկ աշխատակից է մահացել, ավելի քան 700 մարդ վիրավորվել է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել նախարարներից մի քանիսի հրաժարականների մասին:
Հիշեցնենք, որ ցույցերի համար պատճառ է դարձել օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունը, որի հետևանքով 200 մարդ է մահացել, ավելի քան 6000-ը` վիրավորվել:










