Ամուլսարի թնջուկի հետ կապված լուծումները օրենսդիրի դաշտում չեն. Լիլիթ Մակունցը՝ հարցի հետ կապված իշխանության վերջանական դիրքորոշումը հայտնելու մասին (տեսանյութ)

17:03 • 10.08.20

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ նախնական հանդիպում նախատեսված էր այսօր, քննարկում պետք է լիներ խմբակցության հետ, բայց քանի որ պարետատունը նշանակել է արտահերթ նիստ, դրա համար պարոն Հարությունյանը չկարողացավ ներկա գտնվել, բայց առաջիկայում լինելու է հանդիպում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Հարցին էլ՝ Ամուլսարի հետ կապված իրադարձությունները չեն հանդարտվում, վերջնական դիրքորոշում այդ հարցի հետ կապված իշխանությունը ե՞րբ է ունենալու, նա պատասխանեց. «Ամուլսարի հետ կապված հարցերը օրենսդիրի դաշտում չեն, մնացյալը նախորդ տարի կառավարությունն իր մոտեցումները ներկայացրել էր, որի հետ կապված, որքանով տեղյակ եմ, փոփոխություն տեղի չի ունեցել, իսկ ընդհանարապես Ամուլսարի խնդրի, թնջուկի հետ կապված լուծումները օրենսդիրի դաշտում չեն»:

Ինչ վերաբերում է մամուլի այն տեղեկություններին, որ պատգամավոր Հայկ Սարգսյանի հարցով անձամբ նա է զբաղվելու, քանի որ վերջինս խաբել է նույնիսկ իրեն, Մակունցը նշեց. «Հայկ Սարգսյանի հետ կապված միջադեպին առնչվող հարցերով անձամբ իրեն դիմեք»:

Մանրամասները՝ տեսանյութում: