Մահացել է Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար Ֆուադ Մամեդովը

13:09 • 10.08.20

Օգոստոսի 10-ին մահացել է Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Ֆուադ Մամեդովը: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը՝ մանրամասնելով, որ մահվան պատճառը սրտի անբավարարությունն է:

Մամեդովն Ադրբեջանի պաշտպանության նյութատեխնիկական ապահովման գծով փոխնախարարի պաշտոնը զբաղեցրել է 2015 թվականի օգոստոսի 20-ից մինչ 2020 թվականի հուլիսի 8-ը:

Մամեդովը ծնվել էր 1968 թվականին: