Էկոլոգիական աղետ. ճապոնական նավից ավելի քան 1000 տոննա նավթամթերք է արտահոսել Մավրիկիոսի անապակ ջրերը (լուսանկարներ, տեսանյութ)
Մավրիկիոս կղզու մոտակայքում ծանծաղուտի մեջ հայտնված ճապոնական նավից ավելի քան հազար տոննա նավթամթերք է արտահոսել Հնդկական օվկիանոս, հայտնել է Ճապոնական տրանսպորտային Mitsui O.S.K. Lines ընկերության ղեկավար Ակիհիկո Օնոն, գրում է gazeta.ru կայքը։
«Նախնական գնահատականների համաձայն՝ նավթամթերքի արտահոսքի ծավալը կազմել է առնվազն 1000 տոննա»,- նշել է Օնոն։
Daily Mail-ը հավելում է, որ Մավրիկիոսի անապակ ափերի մոտ հազար տոննա չվերամշակված նավթ է թափվել՝ առաջացնելով էկոլոգիական աղետ:
Ավելի վաղ Մավրիկոս պետությունը բնապահպանական արտակարգ իրավիճակ է հայտարարել MV Wakashio նավից արտահոսքի պատճառով։ Միևնույն ժամանակ երկիրը օգնության համար դիմել է ՄԱԿ-ին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ հայտարարելով, որ նավերը «ծանծաղուտից» հանելու փորձ չունի։ Ֆրանսիան խոստացել է որպես օգնություն հատուկ սարքավորումներ և մասնագետներ ուղարկել։
Հայտնի է, որ MV Wakashio նավը բեռները Չինաստանից Սինգապուրի միջոցով դեպի Բրազիլիա էր տեղափոխում, սակայն Հնդկական օվկիանոսում ծանծաղուտի մեջ է հայտնվելու հետևանքով վնասվել է դրա այն հատվածը, որտեղ պահվում է վառելանյութ։


















