Toshiba-ն պաշտոնապես դուրս է գալիս համակարգչային բիզնեսից
Ճապոնական Toshiba ընկերությունը հայտարարել է, որ ավարտում է նոթբուքերի արտադրությունը` համակարգիչների բիզնեսում իր փոքրածավալ մասնաբաժինը փոխանցելով մեկ այլ ճապոնական` Sharp ընկերությանը:
Այս մասին հայտնում է The Verge պարբերականը` նշելով, որ երկու տարի առաջ ընկերությունն արդեն վաճառել էր իր մասնաբաժնի 80.1 տոկոսը Sharp-ին 36 մլն դոլարով: Հունիսին Sharp-ն առաջարկել է գնել նաև մյուս 19.1 տոկոս մասնաբաժինը: Օգոստոսի 4-ին Toshiba-ն հայտարարել է, որ գործարքը տեղի է ունեցել:
Այսպիսով, Dynabook-ը համակարգչային ապրանքանիշը, որն այդպես էր անվանվել Sharp-ի կողմից գնվելուց հետո, այժմ ամբողջությամբ պատկանում է վերջինիս:
Ընկերությունն իր առաջին նոթբուքը ստեղծել էր 1985 թվականին. T1100 անվանումն ստացած համակարգիչը վաճառվում էր 2000 դոլարով:










