ԿԳՄՍ նախարարին անվստահություն հայտնելու հարցապնդումը հասունացած է. չի բացառվում՝ սեպտեմբերին այդ հարցը բարձրացվի. Էդմոն Մարուքյան

21:30 • 11.08.20

Կարծում եմ՝ ԿԳՄՍ նախարարին անվստահություն հայտնելու հարցապնդումը հասունացած է, սեպտեմբերին լինելու է այս քննարկումը, որի հետևանքով չի բացառվում, որ անվստահության հարց բարձրացվի նախարարի պաշտոնում շարունակելու առումով: Այս մասին Վանաձորում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, թե քննարկվելու է նաև կրթության բնագավառում վերջին երկու տարիներին պետության վարած քաղաքականությունը:

Նա նշեց, թե կրթության ոլորտին վերաբերող թեմաներն ավելանում են՝ Հայ գրականության ծրագիր, բուհեր չընդունված ուսանողներ, հանրությանը հուզող այլ հարցեր:

Նա նաև հիշեցրեց, որ նախարարին անվստահություն հայտնելու հարցն էլի են բարձրացրել. «Մեր վերջին երկու հարցապնդումների ժամանակ մենք երկու նախարարներին անվստահության հարց ենք բարձրացրել: Մի դեպքում մոտավորեպես 40 ձայն ենք հավաքել, մյուս դեպքում միայն մեր խմբակցության ձայներն են եղել»,-նշեց Մարուքյանը: