Մինսկի որոշ հատվածներում ցուցարարները ՕՄՕՆ-ի ստորաբաժանումների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել

02:36 • 11.08.20

Նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող ցուցարարները Մինսկի մի շարք հատվածներում ՕՄՕՆ-ի ստորաբաժանումների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել, հաղորդում է РИА Новости-ն:

Ուժայիններն, ըստ վերջին տվյալների, ցուցարարներին դուրս են բերել Պուշկինի հրապարակից, բախումները շարունակվում են:

Ավելի վաղ ցուցարարները շրջափակել են ներքին զորքերի երկու բեռնատար, որոնք փորձել են Պուշկինի հրապարակ մտնել, հրապարակին հարակից մետրոյի կայարանը ցուցարարները ևս փակել են:

Ոստիկանական ուժերը ցուցարարներին ցրելու նպատակով ռետինե փամփուշտներ, լուսաձայնային նռնակներ ու արցունքաբեր գազ են կիրառում: