Խոշոր ավտովթար՝ Կոտայքում. Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի կամրջի վրա բախվել են Skoda և Ford մակնիշի ավտոմեքենաներ, 5 մարդ հոսպիտալացվել է. Shamshyan.com

00:32 • 11.08.20

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ օգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 20:40-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի կամրջի վրա բախվել են Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 29-ամյա Գևորգ Դ.-ի վարած Skoda մակնիշի և Արզնի գյուղի բնակիչ, 32-ամյա Մերուժան Ե.-ի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Skoda-ի վարորդ Գևորգ Դ.-ն, նրա ուղևոր, Նոր Հաճնի բնակիչ, 27-ամյա Կարեն Դ.-ն և Ford-ի վարորդ Մերուժան Ե.-ն, նրա ուղևորներ, Նոր Արտամետ գյուղի բնակիչ, 34-ամյա Անդրանիկ Մ.-ն և Աբովյան քաղաքի բնակիչ, 37-ամյա Մհեր Ե.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: