E Ink Corporation-ը ստեղծել է առաջին ծալովի էլեկտրոնային գրքի նախնական տարբերակը (տեսանյութ)

13:01 • 11.08.20

Ծալվող սմարթֆոնները դանդաղորեն ներթափանցում են լայն սպառման գաջեթների շուկա և չի բացառվում, որ այժմ հերթը ծալվող էլեկտրոնային գրքերինն է, գրում  է The Verge-ը՝ մանրամասնելով, որ E Ink Corporation ընկերությունը ստեղծել է առաջին նախնական օրինակը:

Աղբյուրը նկատում է, որ այս կոնցեպտն ինտրիգային է, քանի որ ծալովի տեխնոլոգիայի շնորհիվ էլեկտրոնային գրքերն ավելի շատ են նմանվում սովորական գրքի, քան թե նոութբուքի կամ պլանշետի:

Դատելով նախնական օրինակի վերաբերյալ տեսանյութից՝ սարքը ընթերցանությանը զուգահեռ գրառումներ անելու և ստիլուսով որոշ պարբերություններ նշելու հնարավորություն ունի:

 

 

E Ink Corporation-ը ստեղծել է առաջին ծալովի էլեկտրոնային գրքի նախնական տարբերակը (տեսանյութ)