«Վրաստանում սպասվում է կորոնավիրուսով վարակվածների թվի աճ». Տիկարաձե

20:41 • 11.08.20

Վրաստանում ակնկալվում է կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ, մասնավորապես` հիվանդների թվի ամենօրյա աճ աշնանը: Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, այս մասին լրագրողներին ասել է երկրի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն:

«Վարակվածների թվի աճ սպասվում է ոչ միայն Վրաստանում, այլև աշխարհի այլ երկրներում: Մենք այդ տեղեկությունը չենք թաքցրել հանրությունից: Ելնելով այն հանգամանքից, որ սպասվում է երկրորդ ալիք և վիճակագրության ավելացում, ամեն օր կոչ ենք անում մեր քաղաքացիներին պահպանել արդեն հայտնի կանոնները, քանի որ մենք դեռ երկար ժամանակ պետք է ապրենք կորոնավիրուսի հետ»,- ասել է Տիկարաձեն:

Վրաստանում համաճարակի սկզբից ի վեր լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է «Քովիդ-19»-ով վարակման 1264 դեպք, որոնցից 1054-ն ապաքինվել են: Հիվանդությունից մահացել է 17 մարդ: