Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին. քննարկվել են բանակաշինությանը ու պաշտպանության ոլորտում Արցախի և ՀՀ-ի փոխգործակցությանը վերաբերող հարցեր

15:18 • 11.08.20

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը, քննարկվել են բանակաշինությանը ու պաշտպանության ոլորտում Արցախի և Հայաստանի փոխգործակցությանը վերաբերող հարցեր: