Սողանքի հետևանքով վթարային տները փլուզման եզրին են․ Սարի թաղի բնակիչներն ահազանգում են (տեսանյութ)

19:41 • 12.08.20

Սողանքի հետևանքով Սարի թաղում վթարային տներ կան, որոնք վտանգում են բնակիչների կյանքն ու կենցաղային խնդիրներ ստեղծում նրանց համար, այս մասին Tert․am-ին պատմեց Սարի թաղի վթարային տներից մեկում բնակվող Սարգսյանների ընտանիքը։

Տանտիրոջ՝ Վաղարշակ Սարգսյանի խոսքով, եթե այդպես շարունակվի ու խնդրին լուծում չտրվի, տան փլուզումն անխուսափելի կլինի: Վերջինս 2016 թվականից դիմում է համապատասխան պետական մարմիներին, սակայն խնդրին ամբողջական լուծում այդպես էլ չի տրվել։

Ինչպես պատմում է Վաղարշակ Սարգսյանը, 2018 թվականին Սարի թաղի տարածքում ջրի արտահոսքը կանխելու նպատակով ԱԻՆ–ը հատուկ միջոցառումներ է իրականացրել, որից հետո ասել էին, թե խնդիրը կարգավորված է, սակայն որոշ ժամանակ անց Սարգսյանների ընտանիքը նորից փաստի առաջ է կանգնում։ 

Վաղարշակ Սարգսյանը տան հարցով դիմել է Կառավարության համապատասխան վարչություն, ինչպես նրան ուղղորդել էր Երևանի քաղաքապետարանը, հիմա Սարգսյանների ամբողջ ընտանիքն սպասում է Կառավարության արձագանքին։

Մանրամասները՝ տեսանյութում: