ՆԱՍԱ-ի տիեզերագնացը Միջազգային տիեզերակայանից լուսանկարել է պայթյունի հետևանքով ավերված Բեյրութը (լուսանկար)

12:46 • 12.08.20

ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) տիեզերագնաց Քրիստոֆեր Քեսիդին թվիթերյան իր օգտահաշվում մեկ շաբաթ առաջ նավահանգստի տարածքում տեղի ունեցած ողբերգական պայթյունից տուժած Բեյրութի լուսանկարն է հրապարակել։ 

«Այսօր մտածում եմ Բեյրութի մասին։ Սիրտս պատկանում է բոլոր նրանց, ովքեր տուժել են ոչ վաղ տեղի ունեցած ողբերգությունից։ Սեր եմ ուղարկում Միջազգային տիեզերակայանից»,- հայտնել է ամերիկացին իր օգտահաշվում և գրառմանը կից նաև Բեյրութի լուսանկարը հրապարակել։

Հիշեցնենք, որ Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել: 

 

ՆԱՍԱ-ի տիեզերագնացը Միջազգային տիեզերակայանից լուսանկարել է պայթյունի հետևանքով ավերված Բեյրութը (լուսանկար)