Բրազիլիայի առաջին տիկնոջ տատիկը մահացել է կորոնավիրուսից
Բրազիլիայի առաջին տիկին Միշել Բոլսոնարուի տատիկը` Մարիա Ապարեսիդա Ֆիրմու Ֆերեյրան, որի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել, մահացել է չորեքշաբթի:
Այս մասին հայտնում է CNN-ը` նշելով, որ նրա մահը հաստատվել է առողջապահության նախարարության մամլո ծառայության կողմից: Ֆերեյրան, որն 80 տարեկան էր, 42 օր հիվանդանոցում է գտնվել։
Ո´չ նախագահ Ժաիր Բոլսոնարուն, ո´չ առաջին տիկինը, ո´չ էլ նախագահի գրասենյակը չեն մեկնաբանել լուրը:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի նախագահն ու նրա տիկինը ավելի վաղ ևս վարակվել էին կորոնավիրուսով:
Բրազիլիան աշխարհում երկրորդ երկիրն է ինչպես «Քովիդ-19»-ով վարակման, այնպես էլ հիվանդությունից մահացության ցուցանիշով: Հարավամերիկյան երկրում համաճարակի ողջ ընթացքում վարակվել է ավելի քան 3.1 մլն մարդ, մահացել`103 421-ը:










