Ցավոք, Կառավարությունը մեզ ոչինչով չի ուզում օգնել. ՌԴ մեկնել ցանկացողների և Կառավարության անդամի հանդիպումն ավարտվել է (տեսանյութ)
13:42
Մենք ասում ենք՝ մեզ աջակցեք, մենք մեր միջոցներով կգնանք: Սա մեծ խնդիր է, մենք մեր ուժերով թեստը կհանձնենք, դրական պատասխանով չենք գնա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
«Թողեք՝ ես գնամ իմ ընտանիքի մոտ, այստեղ մնացի, ոչ մի կերպ աջակցություն չստացա, խանութ դիմեցի, որ աշխատեմ չընդունեցին, աջակցության որևէ ծրագրից չօգտվեցի այն դեպքում, երբ հացի խնդիր ունեի: Հիմա ոչինչ չենք ուզում, պարզապես թող Կառավարությունը, Արտգործնախարարությունը մեր խնդիրը լուծեն: Գոյություն ունեն դիվանագիտական կապեր, որոնցով Հայաստանը կարող է Ռուսաստանին տեղյակ պահել խնդրի մասին»,- ասաց նա:
Ակցիայի մասնակիցներից չորսը հրավիրվեցին Կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման: Մի քանիսը ևս փորձեցին մտնել ներս, սակայն ոստիկաններն արգելեցին, արդյունքում՝ ընդհարում սկսվեց քաղաքացիների և ոստիկանների միջև:
11:37
Արտագնա աշխատանքի մեկնողները և Ռուսաստանում բնակվող քաղաքացիները ցանկանում են գնալ ՌԴ, սակայն փակ սահմանների պատճառով դրա հնարավորությունը չունեն։
Կառավարության դիմաց նրանք փակ սահմանների դեմ բողոքի ակցիա են անում։ Պահանջում են հանդիպում կամ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, կամ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։










