Ոստիկանությունը հեռացնում է Մոսկվայում Բելառուսի դեսպանատան մոտ հավաքված մարդկանց

22:41 • 12.08.20

Մոսկվայում Բելառուսի դեսպանատան մոտ հերթապահող ոստիկանները սկսել են ցրել դիվանագիտական առաքելության մոտ հավաքված մարդկանց, որոնք եկել են իրենց անհամաձայնությունը հայտնելու նախագահական ընտրությունների արդյունքների հետ կապված:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, իրավապահ մարմինների աշխատակիցները մի քանի ժամ դեպքի վայրում են եղել, սակայն ոչինչ չեն արել` խնդրելով միայն անցորդներին չհավաքվել: Այժմ նրանք շղթա են կազմել և սկսել են հետ մղել մարդկանց շենքի մոտից:

Նշվում է, որ այդ պահին դեսպանության շենքի մոտ շուրջ 400 մարդ է հավաքված եղել: Նրանցից ոմանք ծաղիկներ և պաստառներ են բերել:

Աղբյուրի փոխանցմամբ` Բելառուսի դեսպանատան մոտ մարդիկ արդեն չորրորդ օրն է, ինչ հավաքվում են: