Ամերիկուհին քիչ էր մնացել շնաձկան զոհ դառնար՝ իր իսկ ծննդյան օրը (տեսանյութ)

18:38 • 12.08.20

ԱՄՆ բնակչուհի Իսո Մաչադոն իր ընկերներից մեկի նավում ծննդյան տարեդարձը տոնելիս ջրում է հայտնվել շնաձկան հետ մեկ մետր հեռավորությամբ:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, միջադեպը տեղի է ունեցել Բահամյան կղզիներում: Կինը որոշել է փչովի ատրակցիոնով սահել ջուրը`հայտնվելով բաց ծովում:

Այդ պահին ամերիկուհու ընկերները նկարահանում էին, թե ինչ է տեղի ունենում. ջրում հայտնվելով` նա իր կողքին նկատել է մոտ 2.5 մետր երկարությամբ շնաձկանը: Տեսագրության մեջ լսվում է, թե ինչպես է ամերիկուհու որդին ասում նրան, որ չվախենա գիշատիչ կենդանուց:

Աղբյուրի տվյալներով` ամերիկուհուն անվտանգ շնաձուկ է հանդիպել, այդ ցեղատեսակի խոշոր ներկայացուցիչներն են միայն հարձակվում մարդկանց վրա, այն էլ հազվադեպ: