SpaceX-ը մտադիր է իր առաջին հանգստավայրը կառուցել. այն կգտնվի անմիջապես տիեզերանավերի արձակման կայանի կողքին
Ամերիկյան SpaceX տեխնոլոգիական ընկերությունը, որն ակտիվորեն զարգացնում է Մարս մոլորակի վրա մարդկանց գաղութ հիմնելուն ուղղված նորարարական տեխնոլոգիաները, ցանկանում է տիեզերանավերի արձակման կայանի հարևանությամբ հանգստավայր կառուցել:
Ընկերությունն այդ նպատակով հանգստավայի զարգացման գծով մենեջերի հայտարարություն է տվել:
«SpaceX-ը հանձնառել է ստեղծել այնպիսի հեղափոխական տիեզերական տեխնոլոգիա, որի նպատակը մարդկանց այլ մոլորակների վրա ապրելու ուղարկելն է: Բոկա Չիկա Վիլիջը մեր ամենանոր արձակման կայանն է մեր հաջորդ սերնդի տիեզերանավի՝ Starship-ի համար: SpaceX-ը մտադիր է Բոկա Չիկա Վիլիջ փոքրիկ քաղաքը զարգացնել և վերածել 21-րդ դարի տիեզերական կայանի: Մենք փնտրում ենք հանգստավայրի զարգացման գծով տաղանդավոր մենեջերի, որը կվերահսկի SpaceX-ի առաջին հանգստավայրի կառուցումը՝ սկզբից մինչև վերջ»,-ասված է հայտարարությունում:










