TikTok-ն Android-ով գործող սմարթֆոններից հավաքել է օգտատերերի տվյալները

10:56 • 12.08.20

Չինական TikTok տեսահավելվածը, անտեսելով Google-ի՝ անձնական տվյալների վերաբերյալ քաղաքականության կանոնները, Android օպերացիոն համակարգով գործող հեռախոսներից օգտատերերին վերաբերող տվյալներ է հավաքել՝ հնարավորություն ստանալով հետևել նրանց:

Այս մասին գրում է The Hill-ը՝ հղում անելով The Wall Street Journal պարբերականի կատարած վերլուծությանը:

Հայտնի է, որ ԱՄՆ կառավարությունը վերջին շրջանում ակտիվ քննադատում է TikTok-ի ծնող ընկերությանը՝ չինական ByteDance-ին՝ մեղադրելով  ամերիկացի օգտատերերի տվյալները չինական իշխանություններին փոխանցելու համար:

Ինչ վերաբերում է Android սմարթֆոններից վերցված տվյալներին, ապա խոսքը 12 նիշանի թվային կոդի մասին է, որը կոչվում է «մեդիա հասանելիության վերահսկման» (media access control (MAC)) հասցե:

MAC հասցերի շնորհիվ  հավելվածը թիրախավորված գովազդներ է առաջարկում օգտատերերին՝ հաշվի առնելով նրանց նախընտրած կոնտենտը: Ամերիկյան օրենսդրության համաձայն՝ MAC հասցեները համարվում են անձնական տվյալների մաս:

 

TikTok-ն Android-ով գործող սմարթֆոններից հավաքել է օգտատերերի տվյալները