Չինական Xiaomi-ն իր առաջին թափանցիկ հեռուստացույցն է ներկայացրել (լուսանկարներ)

16:30 • 12.08.20

Չինական Xiaomi ընկերությունը ներկայացրել է Xiaomi Mi TV LUX OLED Transparent Edition առաջին թափանցիկ հեռուստացույցը։ Հայտնի է, որ սարքն ունի 55 դյույմանոց էկրան, իսկ արժեքը մոտ 7200 դոլար է, գրում է gsmarena.com կայքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ սարքը ստեղծողները հեռուստացույցի տեխնիկական սարքավորումները «տեղավորել» են կլոր հիմքում, որը միևնույն ժամանակ նաև որպես տակդիր է ծառայում։

Էկրանի հաստատությունն ընդամենը 5,7 մմ է։  Որպես պրոցեսոր տեղադրվել է կաստոմային MediaTek 9650, որը հատուկ Xiaomi-ի համար է պատրաստվել։

Էկրանն անջատված վիճակում իր թափանցիկության հաշվին նման է սովորական ապակե պանելի։

 

Նշվում է, որ փաստացի այս սարքն առաջին թափանցիկ հեռուստացույցը չէ, քանի որ ավելի վաղ Panasonic, LG և Samsung ընկերությունները սեփական նախագծերն են ներկայացրել, որոնք, սակայն, այդպես էլ որպես կոնցեպտ են մնացել։

Հայտնի է, որ Xiaomi-ի հեռուստացույցը կարող է գնել յուրաքանչյուր ոք։ Այն Չինաստանում վաճառքի կհանվի օգոստոսի 16-ից։

 

 

Xiaomi представила прозрачный телевизор за $7 тыс. :: Вещи :: РБК ...

Xiaomi представила прозрачный телевизор – Товарищ.LIFE

Xiaomi представила прозрачный OLED-телевизор Mi TV Lux Transparent ...

Xiaomi представила прозрачный телевизор – Товарищ.LIFE

Չինական Xiaomi-ն իր առաջին թափանցիկ հեռուստացույցն է ներկայացրել (լուսանկարներ)