Թրամփը քննադատել է փոխնախագահի պաշտոնում Բայդենի ներկայացրած թեկնածուի ընտրությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ զարմացած է սենատոր Քամալ Հարրիսին որպես փոխնախագահ ընտրելու դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենի որոշումից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նա նաև հիշեցրել է, որ Հարրիսը կուսակցական փրայմերիզի ժամանակ թույլ ելույթ է ունեցել:
«Նա շուրջ 2 տոկոս ուներ, շատ գումար է ծախսել… Ես զարմացած էր, որ իրենք (խմբ.՝ Բայդենն ու իր շտաբը) ընտրել են իրեն»,- ասել է Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ:
Առաջիկա նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը հայտնել է8, նախագահ ընտրվելու պարագայում իր տեղակալի անունը: ABC News-ի հաղորդմամբ՝ Բայդենն այս մասին գրել է թվիթերյան իր էջում:
«Պատիվ ունեմ հաղորդել, որ ընտրել եմ Քամալա Հարրիսին…»,- գրել է Բայդենը:
Նա Հարրիսին, որը Կալիֆոռնիա նահանգից սենատոր է, անվախ մարտիկ է անվանել և երկրի լավագույն պետական ծառայողներից մեկը:










