Twitter-ը նոր գործառույթ ունի
Twitter միկրոբլոգային ծառայությունը որոշել է իր օգտատերերին թույլ տալ անձամբ որոշել այն մարդկանց շրջանակը, որոնք կարող են իրենց հրապարակումներին պատասխանել․ համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ընկերության պաշտոնական կայքում։
Ընկերության արտադրանքի կառավարման գծով տնօրեն Սյուզան Քսիի խոսքով՝ նոր գործառույթը մայիսից օգտատերերի սահմանափակ քանակության վրա է փորձարկվել և արդարացրել է իրեն։
«Երբեմն մարդիկ իրադարձությունների մասին պատմելիս իրենց շատ ավելի հարմարավետ են զգում, երբ իրենք են որոշում, թե ով կարող է պատասխանել հրապարակմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ընկերությունից մանրամասնել են, որ որոշումը, թե ով կարող է պատասխանել թվիթերյան գրառմանը, օգտատերերը պետք է հրապարակումից առաջ կայացնեն։










