Թուրքիայի Հաթայ նահանգի փոխնահանգապետը ժառանգության շուրջ ծագած վեճի ժամանակ սպանել է մորն ու եղբորը (լուսանկարներ)
Թուրքիայի Հաթայ նահանգի փոխնահանգապետ Թոլգա Փոլաթը ժառանգության շուրջ ծագած վեճի ընթացքում ատրճանակից կրակելով սպանել է հարազատ մորն ու փաստաբան եղբորը` Իքբալ Փոլաթին և Ալթուղ Փոլաթին: Այս մասին գրում է haberler.com կայքը:
Նշվում է, որ սպանությունից հետո փոխնահանգապետը փախել է բնակարանից, որտեղ կատարել է սպանությունը:
Դեպքի վայր է ժամանել Ադանայի ոստիկանության ղեկավար Դողան Ինջին և տեղում ծանոթացել միջադեպի մանրամասներին:
Ավելի ուշ Փոլաթին գտել և ձերբակալել են: Նա տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք:
Նշվում է, որ սպանության ժամանակ բնակարանում է եղել նաև Փոլաթի հայրը` Սերեֆ Փոլաթը, որը կներգրավվի գործում որպես վկա:















