Կանադայում անտառային հրդեհների պատճառով մոտ 3800 մարդ է տարհանվել
Կանադայի Օնտարիո նահանգի Ռեդ-Լեյք բնակավայրի շուրջ 3800 բնակիչ անտառային հրդեհների պատճառով տարհանվել է, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռեդ-Լեյքի քաղաքապետ Ֆրեդի Մոտուն:
Բնակիչների մի մասը ինքնաթիռներով մոտակա բնակավայրեր են տեղափոխվել: Բնակավայրում, ընդհանուր առմամբ, մոտ 4100 մարդ է ապրում: Տուժածների և նյութական վնասների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում:
Իրավիճակն ավելի է բարդանում, քանի որ քամիները նպաստում են հրդեհի՝ դեպի բնավայր տարածվելուն: Ներկա պահին անտառային այրվող տարածքի մակերեսը հասնում է շուրջ 750 հեկտարի:










