ԱՄՆ-ը հայտնում է, որ Իրանի զինված ուժերը միջազգային ջրերում Wila անվամբ նավ են ձերբակալել (տեսանյութ)

05:57 • 13.08.20

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնում է, որ Իրանի զինված ուժերի ստորաբաժանումները միջազգային ջրերում Wila անվամբ նավ են ձերբակալել, հաղորդում է ТАСС-ը:

Լիբիայի դրոշի ներքո նավարկող Wila նավը Միացյալ Էմիությունների Ալ-Համրիա նավահանգստից ուղևորվելիս է եղել Օմանի ծոցում գտնվող Հոր-Ֆաքքան նավահանգիստ, որը կրկին ԱՄԷ-ին է պատկանում:

Մոնիթորինգային Marine Traffic ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Լիբերիայի դրոշի ներքո նավարկող Wila նավը Միացյալ Էմիրություններին պատկանող Ալ-Համրիա նավանահանգստից ուղևորվելիս է եղել Օմանի ծոցի ափին գտնվող և ԱՄԷ-ին պատկանող Հոր-Ֆաքքան նավահանգիստ:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

2019թ. հուլիսի 19-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Հորմուզի նեղուցում Մեծ Բրիտանիայի դրոշի ներքո նավարկող Stena Impero նավն էր ձերբակալել՝ միջազգային իրավունքի խախտման հիմնավորմամբ: Դրա հետևանքով ԱՄՆ-Իրան լարված հարաբերություններն ավելի սրվեցին:

Նույն թվականի սեպտեմբերի 16-ին իրանցի սահմանապահները դեպի ԱՄԷ ուղևորվող և 250 լիտր դիզելային մաքսանենգ վառելիք տեղափոխող նավ էին ձերբակալել, հաջորդ օրը ևս մեկ նման նավ՝ Պարսից ծոցում: