Աշխարհում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 214 000 նոր դեպք է գրանցվել. ТАСС
Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերը վերջին մեր օրում ավելացել են 214 000-ով՝ անցնելով 20.16 միլիոնը, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալներին:
Ըստ այդմ, համավարակի ողջ ընթացքում մահացել է ավելի քան 737 000 վարակակիր, որից մոտ 5000-ը՝ վերջին 24 ժամվա ընթացքում:
Վարակման ամենամեծ թվով դեպքերը գրանցվել են Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում՝ 10 799 062 դեպքով, ապա՝ Եվրոպայում՝ 3 641 603 դեպք:










