Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվել և տարածվել մոտ 4 000 հեկտար տարածքի վրա (լուսանկարներ)
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Հյուզ լճի շրջանում խոշոր հրդեհ է բռնկվել, հայտնում է NBC Los Angeles-ը։
Աղբյուրը մանրամասնում է, որ հրդեհը բռնկվել է Կալիֆոռնիա նահանգի Անջելեսի ազգային արգելոցի տարածքում և արագորեն տարածվել մոտ 4 000 հեկտարի վրա։
Հայտնի է, որ առնվազն 100 տան բնակչի տարհանման աշխատանքներ են կազմակերպվել։
Կրակի արագ տարածման պատճառն օդի բարձր ջերմաստիճանը, խոնավության ցածր մակարդակը և ուժեղ քամին են եղել։


















