Կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն աճում են Եվրոպայում`«Քովիդ-19»-ի երկրորդ ալիքի մտավախություն առաջացնելով

21:31 • 13.08.20

Կորոնավիրուսով վարակման դեպքերը շատանում են եվրոպական երկրներում, մինչ կառավարությունները փորձում են վերաբացել երկրները`շարունակելով զսպել համաճարակի տարածումը: Այս մասին գրում է CNN-ը` ներկայացնելով տարբեր եվրոպական երկրներում տիրող իրավիճակը:

Իսպանիա

Իսպանիայում վերջին 14 օրում արձանագրվել է աճի ամենամեծ ցուցանիշներից մեկը Եվրոպայում` 100.4 դեպք`100 000 բնակչի հաշվով: Ամենից շատ տուժած շրջանը ներկա պահին Արագոնն է:

Ֆրանսիա

Ֆրանսիայում չորեքշաբթի արձանագրվել է վիրուսի տարածման ամենամեծ ցուցանիշը մեկուսացման պայմանների թեթևացումից ի վեր, այսինքն` 24 ժամում արձանագրվել է վարակման 2524 դեպք: Երկրի վարչապետ Ժան Կաստեկսը հայտարարել էր, որ հիվանդությունն ընթանում է վատ ուղղությամբ:

Գերմանիա

Գերմանիայում վարակման մեկօրյա ցուցանիշը կրկին գերազանցել է 1000-ը: Այժմ երկիր մտնող մարդկանց առաջարկում են անվճար թեստավորում անցնել:

Հունաստան

Հունաստանում ևս մեկօրյա ամենամեծ ցուցանիշն է արձանագրվել համավարակի սկզբից ի վեր: Նոր դեպքերի մեծամասնությունն արձանագրվել է երկրի երկու խոշորագույն քաղաքներում` Աթենքում և Սալոնիկում: