Նյու Յորքի Չելսի թաղամասի բնակիչներն իշխանություններին մեղադրում են իրենց թաղամասն աղբանոցի վերածած անօթևան մարդկանց խնդիրը չկարգավորելու համար (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ Նյու Յորք քաղաքի Մանհեթեն շրջանի Չելսի թաղամասի բնակիչներն իշխանություններին մեղադրում են իրենց թաղամասն աղբանոցի վերածած անօթևան մարդկանց խնդիրը չկարգավորելու համար, հայտնում է Daily Mail պարբերականը։
Աղբյուրը մանրամասնում է, որ քաղաքի Արևմտյան 24-րդ փողոցում ավելի քան 20 մարդ է ապրում։ Ստեղծված իրավիճակից բողոքում են ոչ միայն աղտոտվածությունից հոգնած քաղաքացիները, այլև գործարարները։
Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն դեռևս երեք շաբաթ առաջ էր խոստացել լուծում տալ խնդրին, սակայն որևէ աշխատանք այս ուղղությամբ չի կատարվել․ ավելին՝ անօթևան մարդկանց «վրանների» թիվն է՛լ ավելի է շատացել։
«Նրանց քաղաքավարի խնդրում եմ, որ հեռանան, իսկ նրանք կռիվ են սարքում»,- պատմել է գործարարներից մեկը՝ հավելելով, որ այդ մարդիկ վախեցնում են իր հաճախորդներին, և բողոքել է, որ նման պայմաններում չի կարող աշխատել։
Հայտնի է, որ կորոնավիրուսի համավարակի սկզբից ավելի քան 500 000 մարդ է լքել քաղաքը, իսկ անօթևան մարդիկ իրենցով են արել վերջիններիս թողած կահույքը։













