Վերջին տասնամյակն ամենաշոգն է եղել Երկրի կլիմայական ուսումնասիրությունների ողջ ընթացքում

19:05 • 13.08.20

Չորեքշաբթի հրապարակված զեկույցի համաձայն` 2019 թվականը գրանցվել է որպես ևս մեկ չափազանց շոգ տարի՝ Երկրի կլիմայական ուսումնասիրությունների պատմության ընթացքում:

Ինչպես հաղորդում է CNN-ը, անցյալ տարվա ընթացքում բազմաթիվ անտառային հրդեհներ տեղի ունեցան Ավստրալիայում, ջերմային հզոր ալիքներ գրանցվեցին Եվրոպայում, ճապոնիայում, Պակիստանում, Հնդկաստանում, սառցադաշտերն ու ծովերի սառույցների հալոցքը հասավ անհանգստացնող մակարդակի: Բացի այդ, երաշտն ու ջրհեղեղները ավերեցին կենսական նշանակության մշակաբույսեր և ենթակառուցվածքներ:

2019 թվականը, ըստ Ամերիկյան օդերևութաբանական միության հրապարակած ուսումնասիրության, դարձել է մոլորակի ամենաշոգ տարիներից մեկը, իսկ այս տասնամյակն ամենաշոգն էր 1800-ականների կեսերից վարվող ուսումնասիրությունների ողջ ընթացքում:

«Ամեն մի տասնամյակ 1980-ից ի վեր, նախորդից ավելի շոգ է եղել, ինչպես օրինակ` 2010-2019 տասնամյակը 2000-2009 թվականների համեմատ մոտ 2 աստիճանով ավելի տաք է եղել` ըստ Ցելսիուսի»,- ասվում է զեկույցում:

Վերջին տասնամյակն ամենաշոգն է եղել Երկրի կլիմայական ուսումնասիրությունների ողջ ընթացքում