Ինդոնեզիայում ակտիվացել է Սինաբունգ հրաբուխը (լուսանկարներ)

17:57 • 13.08.20

Ինդոնեզիայի Սումատրա կղզում ակտիվացել է Սինաբունգ հրաբուխը․ korrespondent.net կայքը բնության այս երևույթի լուսանկարների շարքն է ներկայացրել։

Հայտնի է, որ Սինաբունգ հրաբուխն արթնացել է 2010 թվականին, և այդ ժամանակվանից ի վեր պարբերաբար ժայթքում է: Մինչ այս այն մոտ 400 տարի հանգիստ վիճակում է գտնվել։