Մի երկու հոգու համար հարյուրավոր մարդկանց դժվարին վիճակի մեջ են գցել․ Աղբյուր Սերոբի 7 հասցեի բնակիչները բողոքում են իրենց տարածքում իրականացվող շինարարական աշխատանքներից (տեսանյութ)  

18:06 • 13.08.20

Երևանի Աղբյուր Սերոբի փողոցի բնակիչները բողոքի ակցիա անցկացրին՝ իրենց իրավունքների պաշտպանության համար:

Բնակիչներից մեկը բողոքեց, որ շինության կառուցման աշխատանքները նաև գիշերն են իրականացվում, որը խանգարում է բնակիչներին: «Այսօր տեղեկացել էին, որ լրագրողներ են գալու, հավաքել են ամեն ինչ, որպեսզի ստանան մի ֆոն, թե ամեն ինչ լավ է: Մեկ օրվա մեջ ավիրեցին նախկին շենքը: Այսքան մարդու ոտնատակ տալ, մի երկու հոգու շահի համար. չի կարելի»:

Բնակիչներից մեկն էլ ներկայացրեց, որ դեռ վաղուց այս տարածքում փոփոխություններ ու շինարարություններ են իրականացվում և հիմա, երբ տեսնում են նույնը՝ նոր իշխանությունից կրկնապատկվում է հիասթափությունը:

«Գլխավոր ճարտարապետը քաղաքի դեմքն էր, մի հատ չի գալիս տեսնի, թե որտեղ ինչ շենք են կառուցում, մի երկու հոգու համար հարյուրավոր մարդկանց դժվարին վիճակի մեջ են կանգնեցրել»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նշենք, որ բնակիչների  բողոքներից է նաև այն, որ տարիներ շարունական տարածքում շենքեր են քանդվում, կառուցվում, որից խաթարվում է նրանց առօրյան, փոշին տուն է լցվում, աղմուկ է լինում և ըստ նրանց՝ այդ գործողությունների թույլտվությունը ևս օրինական չէ:

Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներից մեկը  լրագրողների հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանն առաջարկում է՝ քաղաքացիներն իրենց բողոքը դիմումի տեսքով ներկայացնեն և քաղաքապետարանը կփորձի ըստ դրա վարչարարություն իրականացնել:

«Քաղաքապետարանը կուսումնասիրի ներկայացրած խնդիրը, միգուցե ուղարկեն կրկնակի փորձաքննության, այս պահին չեմ կարող հստակ պատասխան տալ, բայց համոզված եմ, որ բնակիչների դիմումը չի անտեսվի, եթե համապատասխան հիմնավորումներ ներկայացվեն »,- ասաց նա և հավելեց, որ պատասխանը կարող է լինել 5-10 օրում:

Քաղաքացիների այն բողոքին, թե խաթարվում է նրանց անդորրը, քաղաքապետարանի ներկայացուցիչը առաջարկեց՝ նման դեպքերում ոստիկանություն դիմել: