Ոստիկանության ՆԱՎ և ՀԱԱԳՎ պետեր են նշանակվել, եղել են նաև ազատումներ. Վահե Ղազարյանը հրամաններ է ստորագրել
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամաններով ոստիկաններ են ազատվել պաշտոններից, եղել են նոր նշանակումներ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը, հավելելով, որ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանը։
«Նշանակում է արվել նաև Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում. վարչության պետ է նշանակվել Վաղինակ Մարտիրոսյանը։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ է նշանակվել Գեորգի Այվազյանը»,- ասաց Էգդար Ջանոյանը:
Նա նաև հայտնեց, որ նշանակումներ են արվել նաև Երևանի ոստիկանության բաժանմունքներում: Ջանոյանի խոսքով՝ Վահե Ղազարյանի հրամաններով՝ Արտաշես Մուշեղյանը նշանակվել է ոստիկանության Ավանի բաժանմունքի պետ, իսկ Արմեն Հարությունյանը նշանակվել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ:










