Ինդոնեզական ավիաընկերության աշխատակիցներն անօրինական կերպով օդանավ բարձրացած տղամարդուն նետել են ասֆալտին ու քարշ տալով հեռացրել (տեսանյութ)

16:05 • 14.08.20

Ինդոնեզական Citilink ավիաընկերության աշխատակիցներն անօրինական կերպով օդանավ բարձրացած և իրեն վատ դրսևորած տղամարդուն ուժի կիրառմամբ հեռացրել են սրահից․ համապատասխան տեսանյութը հրապարակվել է Twitter սոցկայքի Breaking Aviation News & Videos օգտահաշվում։

Տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես են ենթադրաբար անձնակազմի անդամները ոստիկանության հետ միասին տղամարդուն բառացիորեն դուրս շպրտում կանգնած ինքնաթիռից․ սկզբում նրան նետում են ասֆալտին, այնուհետև ձեռքերից և ոտքերից բռնած քարշ տալով հեռացնում։

Տեղական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել Բանդար Լամպունգ քաղաքի Ռադեն Ինթան 2 օդանավակայանում։