Բելառուսի ներքին գործերի նախարարը հրաժարվել է երկրում շարունակվող բողոքի ցույցերը հեղափոխություն անվանել
Բելառուսի ներքին գործերի նախարար Յուրի Կարաևը հայտնել է, թե երկրում տիրող իրավիճակը, չնայած շարունակվող ցույցերին, չի համարում հեղափոխություն: Նա նման կարծիք է հայտնել ОНТ հեռուստաալիքի եթերում, գրում է Известия-ն:
Նա նշել է, որ «յուրաքանչյուր հեղափոխություն, յուրաքանչյուր քաոս» ծնում են բնակչության կյանքի անկում:
«Փառք Աստծո, մեզ մոտ հեղափոխության չի հասել»,- ընդգծել է բելառուս նախարարը: Կարաևը հավելել է, որ երկրում «անվտանգության և հանգստության մակարդակին նախանձել են բոլորը»:
Հիշեցնենք, որ Բելառուսի ներքին գործերի նախարար Յուրի Կարաևը հայտարարել է, որ ստանձնում է բողոքի ցույցերի ժամանակ պատահական մարդկանց ստացած վնասվածքների պատասխանատվությունը և ներողություն է խնդրում:










