Ֆրանսիայում հեծանվավազքի ժամանակ ուժեղ կարկուտ է տեղացել, հեծանվորդներից ոմանց մեջքը կարմիր հետքերով է պատվել (լուսանկարներ, տեսանյութ)
Ֆրանսիայում Criterium du Dauphine ամենամյա հեծանվավազքի երկրորդ փուլի ժամանակ ուժեղ կարկուտ է տեղացել․ ճանապարհի կեսին մնացած հեծանվորդները տուժել են խոշոր կարկտահատիկների հետևանքով, գրում է Daily Mail պարբերականը։
Ֆրանսիայում վերջին օրերին հորդառատ անձրևներ են տեղացել, սակայն կարկուտը սկսվել է հեծանվորդների՝ վերջնակետին հասնելուց փոքր-ինչ առաջ։
Նշվում է, որ պրոֆեսիոնալ հեծանվորդներ Թիմ Դեքլերքն ու Մաքսիմ Շևալիեն ամենաշատն են տուժել․ վերջիններիս մեջքն ամբողջովին կապտուկներով ու կարմիր հետքերով է պատվել։
Նշվում է, որ ճանապարհը բավականին վտանգավոր է դարձել հեծանվորդների համար, ուստի՝ նրանցից ոմանք իջել են հեծանվից և որոշել ոտքով տեղ հասնել, մյուսներն էլ համառորեն հեծանվով են շարունակել ճանապարհը։


@GroupamaFDJ sur la route du @DAUPHINE #CritériumduDauphinéLibéré #Dauphiné pic.twitter.com/e4bSXQ5uW8
— Philippe Mauduit (@phmauduit) August 13, 2020
The LATE night show: If you still got the appetite for a horror movie : ” When all hail breaks loose”... Including narration by our riders. Enjoy. #CriteriumduDauphine pic.twitter.com/HY3gosjWZ3
— Israel Start-Up Nation / Israel Cycling Academy (@YallaIsraelSUN) August 13, 2020










