Կիմ Չեն Ինը փոխել է Հյուսիսային Կորեայի կառավարության առաջնորդին

06:27 • 14.08.20

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը կառավարության ղեկավար է նշանակել Կիմ Դոկ Հուանին: Այս մասին Интерфакс-ի հաղորդմամբ՝ հայտնել է Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը:

Կիմ Չժե Ռենը, որը այդ պաշտոնն էր զբաղեցնում 2019-ից, ազատվել է վարչապետի պարտականությունների կատարումից: 

Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ միջուկային զենքի առկայությունը Փհենյանի համար խաղաղ գոյություն և ազգային անվտանգություն կապահովի: