ՌԴ-ում հայկական պետհամարանիշերով մեքենաներն առգրավվում են սեփականատերերից, վարչապետը պետք է բարձրացնի հարցը. ավտոներկրողները բողոքի ակցիա արեցին Կառավարության դիմաց (տեսանյութ)

14:12 • 14.08.20

14:50

Որոշվել է, թե հայկական պետհամարանիշերով մեքենաները Ռուսաստանում անօրինական են գտնվում և հիմա Ռուսաստանում հայկական պետհամարանիշերով մեքենաները առգրավվում են սեփականատերերից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության դիմաց ակցիա իրականացնող ավտոներկրողներից մեկը:

Նրա խոսքով՝ այս ամենին հստակ պարզաբանում և հիմնավորում չեն տվել, սակայն արդեն մեկ ամիս է, ինչ այս գործընթացը տեղի է ունենում: «Ստացվում է՝ այսքան ներկրող, որ մեքենա է բերել Հայաստան, մաքսազերծել, մեքենաները թողնելու է Հայաստանում, այսպես կանգնած է: Ռուսաստանի քաղաքացիները ևս բողոքում են ստեղծված իրավիճակից: Հիմա Ռուսաստանում նույնիսկ հաշվի չեն առնում, որ մենք մաքսային միության անդամ ենք, անօրինական մեր մեքենաները առգրավում են»:

Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեռ մեկ ամիս առաջ փոխնախարարների հետ հանդիպում են ունեցել, բայց երբ խնդրել են հարցը հասցնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա հետ քննարկել, որևէ պատասխան չեն ստացել:

Ըստ նրա՝ վարչապետը պետք է բարձրացնի այն հարցը, թե ինչով է Հայաստանը մեղավոր, որ Ռուսաստանն ու Ղազախստանը բոյկոտում են հայկական պետհամարանիշերով մեքենաների դեմ: «Հարցն այն չէ, որ մենք կուտակված մեքենաներ ունենք ու չգիտենք՝ ինչպես վաճառել, հարցն այն է, որ մեզ արգելում են մեքենաները: Ի՞նչ է սա, հակահայկական շարժո՞ւմ են սկսել, ինչի՞ պիտի մեր թշնամիները ծիծաղեն, որ իրենք հարստացան, բայց երբ հայերին հասավ հերթը, արգելքներ եղան: Այո՛, միտում եմ տեսնում»:



14:12

Ավտոներկրողները կրկին բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց:
Նրանք նշում են, որ իրենց խնդիրները չեն լուծվում, արտակարգ դրության պայմաններն էլ ավելի մեծ վնաս են հասցնում:

Նշենք, որ տարբեր տվյալներով` 60 000-ից ավլեի մեքենա ՀՀ է ներկրվել ու չի վաճառվել: