Թրամփը 1 տարում 300 մլն դոլար է կորցրել. Bloomberg

21:44 • 14.08.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարողությունը մեկ տարում կրճատվել է մոտ 300 մլն դոլարով, ինչը վերջին հինգ տարվա ընթացքում նրա կարողության ամենախոշոր կրճատումն է, հայտնում է Bloomberg-ը:

Ներկայում Թրամփի հարստությունը գնահատվում է 2,7 մլրդ դոլար: Հատկանշական է, որ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո նրա ակտիվները կրճատվել են 10%-ով:

Ըստ մասնագետների՝ պատճառը Trump Organization ընկերության անշարժ գույքի գնանկումն է, ինչպես նաև կորոնավիրուսային համավարակի տնտեսական հետևանքները: