Աշխարհում կորոնավիրուսով վարակումների թիվը համավարակի սկզբից ի վեր գերազանցել է 21 միլիոնը. Worldometer
Covid-19-ի համավարակի սկզբից ի վեր աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 21 062 252 դեպք: Այս մասին տեղեկանում ենք Worldometer.info կայքի տեղեկություններից:
Պորտալի տեղեկություններով՝ կորոնավիրուսի հետևանքով մահացել է 752 565 մարդ, ապաքինվել է 13.89 միլիոնը
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:
Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, օգոստոսի 13-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 13 841, մահացության ցուցանիշը՝ 273:










